Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Պահպանեցին տիտղոսները

Պահպանեցին տիտղոսները
25.11.2014 | 12:01

Հանգստյան օրերին Մակաոյում (Չինաստան) անցկացվել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի միանգամից չորս չեմպիոնական մրցամարտ: Դրանցից առաջինը, բնականաբար, պիտի հիշատակել Մենի Պակեաո-Էրիս Ալգերի դիմակայությունը: Վերջին տասնամյակի աշխարհի լավագույն բռնցքամարտիկը հաստատել է իր բարձր կարգն ու անվիճելի հաղթանակ տոնել WBO վարկածով 66,7 կգ քաշային կարգում՝ պահպանելով չեմպիոնական տիտղոսը:
Ֆիլիպինցի Պակեաոյի նման նույնն է արել նաև Վասիլի Լոմաչենկոն թաիլանդցի Պիրիյապինյոյի հետ պայքարում (WBO վարկած, 57,2 կգ քաշային կարգ): Թերևս անհրաժեշտ համարենք նշել, որ ուկրաինացի տաղանդավոր բռնցքամարտիկը, ով օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն է, պրոֆեսիոնալ ռինգում իր բարձր կարգը հաստատել է դեռևս երրորդ մրցամարտից, ինչը բացառիկ արդյունքների կարգից է:
Բառացիորեն մեքսիկական դիմակայություն էր Ջեսի Վարգաս-Անտոնիո Դեմարկո առճակատումում (WBA վարկած, 63,5 կգ քաշային կարգ): Այստեղ էլ անգերազանցելի էր աշխարհի չեմպիոնի տիտղոսը պահպանելու ելած մարզիկը՝ Վարգասը:
Հուրախություն չինացիների, տիտղոսը պահպանեց նաև օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Շիմին Ցզոուն (WBA վարկած, 50,8 կգ քաշային կարգ): Չինացու մրցակիցը թաիլանդցի Կվանպիչիտն էր: Պայքարի ելքը որոշելու համար պահանջվել է տասներկու ռաունդ: Հետաքրքրական է, որ բոլոր մարտերում եղել են մեծ թվով նոկդաուններ, սակայն դրանցից ոչ մեկն էլ չի ավարտվել նոկաուտով:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 719

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ